Միջերկրական ծովի արևելյան հատվածում բնական գազի նոր հայտնաբերումները կարող են աշխատել ի օգուտ Եվրոպական Միության ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու գործում:
Ակնկալվում է, որ այս տարվա վերջում Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի կառավարությունները կստորագրեն բազմակողմ համաձայնագիր EastMed խողովակաշարի կառուցման վերաբերյալ, որը կապահովի բնական գազի մատակարարումը դեպի Եվրոպա:
ԵՄ կողմից սատարվող EastMed գազային միջանցքի արժեքը, ըստ կանխատեսումների, կարժենա 7 միլիարդ դոլար: Այն նախատեսված է Իսրայելի և Կիպրոսի ծովային պաշարներից դեպի Հունաստան տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխելու համար, իսկ նախատեսվող Պոսեյդոն խողովակաշարին միացնելու շնորհիվ այն կարող է այնուհետև գազը տեղափոխել դեպի հարավային Իտալիա:
Այնուամենայնիվ, քննադատների կարծիքով, նախագիծը բավականին թանկարժեք է, և լուրջ տեխնիկական խոչընդոտների հետ բախումը անխուսափելի է: Որոշ փորձագետներ հավաստիացնում են, որ Կիպրոս-Եգիպտոս խողովակաշարը վտանգում է EastMed միջանցքը, քանի որ վերջինիս համար, որպեսզի այն լինի տնտեսապես հիմնավորված, անհրաժեշտ է ամբողջ կիպրյան գազի օգտագործումը:
Ավելին, EastMed-ի դեմ հանդես է գալիս Թուրքիան, ով տարածքային վեճ ունի կիպրյան կառավարության կողմից միջազգային ճանաչում ստացած Նիկոսիայում, այդ թվում՝ մրցակցային առարկություններ կղզին շրջապատող ջրերի նկատմամբ:
Մյուս կողմից եգիպտացիները նշում են, որ Եգիպտոսը արդեն իսկ այս պահին պատրաստ է արագ և ավելի նվազ ծախսերով վերաարտահանել տարածաշրջանի բնական գազը Եվրոպա՝ չօգտագործված հեղուկացման գազի եգիպտական կայանների օգնությամբ: