Գիտնականները ստեղծել են ռոբոտ, որը, նրանց պնդմամբ, մի օր կկարողանա 120 մետր բարձրություն ցատկել, ինչը բավարար է Ազատության արձանը մեկ ցատկով հաղթահարելու համար: Լուսնի վրա այն կարող է նույնիսկ 200 մետր բարձրությամբ ցատկել։
Վեր ցատկող ռոբոտը նախատեսված է դժվարանցանելի տեղանքն ուսումնասիրելու համար, որով սովորական ռոբոտների համար դժվար կլինի անցնելը, օրինակ՝ քարանձավային համակարգերը, անտառները և, հնարավոր է, այլ մոլորակները:
Այն ձգվող զսպանակներով, պրիզմայի ձևով ոտքեր ունի, որոնք նախատեսված են ցատկի ժամանակ առաձգականության էներգիան առավելագույն կինետիկ էներգիայի վերածելու համար:
Սովորական ռոբոտները սովորաբար անիվներ ունեն կամ, ինչպես Boston Dynamics-ը Atlas-ը և Spot-ը՝ երկու կամ չորս ոտք: Չնայած այս նմուշները լավ են աշխատում հարթ տեղանքում, սակայն դրանք նախատեսված չեն հաղթահարելու այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են ժայռերը կամ զառիվայր և անհարթ մակերևույթները: Ահա այս դեպքերում է, որ պետք կգա ցատկող ռոբոտը։
Աղբյուրը՝ Live Science
Պատկերը՝ The University of Manchester