Նորվեգիայի Ստավինգերի համալսարանի հետազոտողները վերասարքավորել են բնական գազով աշխատող ՋԷԿ-ը և փոխադրել այն ջրածնով աշխատանքի՝ բնական գազի փոխարեն: Ընդ որում 100 տոկոսանոց մաքուր ջրածնի՝ առանց խառնուրդի։ Պրոֆեսոր Մոհսեն Ասադիի խոսքով՝ սա աշխարհում առաջին նման փորձն է։
Էլեկտրակայանի տուրբինն աշխատում է ջրածնով, սակայն դրա արդյունավետությունն ակնհայտորեն ավելի ցածր է, քան բնական գազի օգտագործման պարագայում, սակայն բավարարում է համալսարանի էլեկտրաէներգիայի և շոգու արտադրության կարիքները։ Հիասթափություն չկա, ընդհակառակը, գիտնականները գոհ են, որ իրենց հաջողվել է խնայել էլեկտրակայանի վերազինման վրա։
Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ նորվեգացի ինժեներներն օգտագործել են գոյություն ունեցող սարքավորումներն ու ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են եղել բնական գազով աշխատելու համար։
Թարմացումն էժան է, և այժմ հին սարքավորումները շարունակում են շահագործվել՝ միաժամանակ բացառելով ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ: Առայժմ ծրագրի բացասական կողմը ջրածնի արժեքն է, որը բավականին բարձր է: Մյուս կողմից, համալսարանն ազատվել է ածխածնի արտանետումների համար հարկ վճարելուց:
Աղբյուրը՝ University of Stavanger
Լուսանկարը՝ UiS/Kjersti Riiber