Նավթի գնի նվազման հետևանքով ՕՊԵԿ-ի իրական հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ կայանալիք G20-ի գագաթնաժողովում

27 Նոյեմբեր, 2018

Ինչպես երևում է, ՕՊԵԿ հանդիպումը տեղի կունենա պլանավորվածից մեկ շաբաթ շուտ:

Հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Վիեննայում, դեկտեմբերի 6-ին, սակայն օրեր առաջ որոշվեց հավաքը կազմակեպել G20 գագաթնաժողովի շրջանակներում, Բուենոս Այրեսում, որտեղ կարող է որոշվել 2019թ. նավթի գների ուղղությունը:

Սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որոնք կառավարում են աշխարհի խոշորագույն նավթային արտահանումները և վերջին երկու տարիների ընթացքում միասին աշխատել են նավթային շուկայի կառավարումն իրականացնելու ուղղությամբ, նախատեսում են լինել Արգենտինայի մայրաքաղաքում հաջորդ շաբաթվա վերջին: Որոշիչ է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությունը, ով իր անհամաձայնությունը ՕՊԵԿ-ի հետ դարձրել է իր Թվիթերյան դիվանագիտության մշտական թեմա:

«Ես ակնկալում եմ, որ նախագահ Թրամփը կքննարկի օպտիմալ գնային շրջանակը թագաժառանգ Մոհամեդ բեն Զալմանի և նախագահ Պուտինի հետ G20 գագաթնաժողովում» ,- ասել է Վաշինգտոնյան խորհրդատու Rapidan Energy Advisors LLC – ի նախագահ և Սպիտակ Տան էներգետիկայի հարցերով նախկին ներկայացուցիչ Բոբ ՄաքՆալլին:

«Շուկան ենթադրում է, որ սաուդցիները չեն կարողանա կրճատել նավթարդյունահանումը», - ասել է Լոնդոնում «Energy Aspects Ltd.» - ի նավթային ոլորտի գլխավոր վերլուծաբան Ամրիտա Սենը:

Բուենոս Այրեսում գագաթնաժողովը տեղի կունենա նավթի շուկայում մեկշաբաթյա խուճապից հետո: Համաշխարհային ուղեցույց հանդիսացող Brent նավթի գինը ուրբաթ օրը ընկել է 6,1% մինչև տարեկան նվազագույնի՝ 58,80 դոլար մեկ բարելի դիմաց՝ կազմելով այս ամսվա մեջ 22%՝ համաշխարհաին մատակարարումների ավելցուկի հետ կապված աճող մտավախությունների ֆոնին: West Texas Intermediate-ը՝ ԱՄՆ-ում վերահսկող ցուցանիշը, ընկել է մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց:

«Մենք ցանկանում ենք նավթ ցածր արժեքով, և Սաուդյան Արաբիան իսկապես օժանդակում է դրան», - ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի համար էժան էներգիան հավասարեցվում է միջին խավի համար հարկերի կրճատմանը՝ դառնալով հնացած տնտեսական աճի պահպանման բանալին:

Այնուամենայնիվ, նավթային շուկայում ոչ բոլորն են համոզված, որ արքայազն Մոհամմեդը ծորակները բաց կպահի՝ Թրամփին սիրաշահելու համար: Որքան ԱՄՆ նախագահը ցանկանում է էժան նավթ, այնքան սաուդյան արքայազնին անհրաժեշտ է ավելի թանկ նավթ՝ սոցիալական և ռազմական ծախսերի ֆինանսավորման համար, ինչպես նաև հարյուրավոր իշխանների հարուստ ապրելակերպը հոգալու համար:

«Մենք, ինչպես նախկինում, այժմ էլ կարծում ենք, որ Թագավորությունը կընդունի «Առաջինը Սաուդիան» քաղաքականությունը և նախապատվությունը կտա իր սեփական տնտեսական և սոցիալական բարեկեցությանը ամերկյան նախագահին սիրաշահելու փոխարեն», - ասել է RBC Capital Markets-ի հումքային ապրանքների ստրատեգիայի բաժնի ղեկավար և CIA նախկին վերլուծաբան Հելիմա Քրոֆտը:

Այլ լուրեր