Բրիտանական Arrival ընկերությունը պատրաստվում է միանգամից իր երկու էլեկտրամոբիլների՝ ավտոբուսի և ֆուրգոնի սերիական արտադրությանը։
Ընկերությունն ստացել է իր արտադրանքի ավելի քան 59 000 նախնական պատվեր: Սթարթափի հաճախորդներ են դարձել ամերիկյան UPS առաքման, LeasePlan լիզինգային և մասնավոր հատվածի մի շարք այլ ընկերություններ: Էլեկտրամոբիլների արտադրությունը կսկսվի 2022 թվականի կեսերին:
Մինչեւ Arrival էլեկտրամոբիլների թողարկումը, մի սթարթափը շարք առանձնակի փուլեր պետք է հաղթահարի: Ընկերությունը պետք է ցուցադրի իր արտադրանքի նախատիպերը, անցնի ճանապարհային փորձարկումներ և կարգավորողներից ստանա համապատասխան արտոնագրեր:
Հարկ է նշել, որ տարեսկզբին Arrival-ը դարձել է հրապարակային ընկերություն՝ ցուցակվելով NASDAQ ֆոնդային բորսայում, իսկ մինչ այդ համագործակցության համաձայնագրեր էր կնքել Microsoft, Hitachi, STMicroelectronics, ինչպես նաև էլեկտրական մարտկոցների մատակարար LG Chem ընկերությունների հետ:
Աղբյուրը՝ HighTech+
Լուսանկարը՝ Reuters/Nick Carey