Հնդկաստանը հաստատել է «կանաչ ջրածնի» արտադրության 2 մլրդ դոլարի ծրագիրը

20 Մարտ, 2023
Պատկերը՝ The Economic Times

Հնդկաստանը հաստատել է 2,11 մլրդ դոլարի չափով «կանաչ ջրածնի» զարգացմանը խթանելու պլանը՝ արտանետումները կրճատելու և ոլորտում խոշոր արտահանող դառնալու նպատակով։

Ծրագիրը միտված է օգնելու երկրին հասնելու ածխածնի զրոյական արտանետումների մինչեւ 2070 թվականը։ Նպատակը «կանաչ ջրածինը հասանելի դարձնելն է գալիք հինգ տարում և դրա արժեքի իջեցումը։ 

Հնդկաստանը մտադիր է արտադրել տարեկան 5 մլն տոննա կանաչ ջրածին հաջորդ հինգ տարիներին, կրճատել մոտ 50 մլն տոննա արտանետում և խնայել մեկ տրլն ռուփի հանածո վառելիքի ներմուծման նվազումից։

Ջրածինը, որն ստացվում է ջրի տրոհման միջոցով էլեկտրական պրոցեսի օգնությամբ, որ կոչվում է էլեկտրալիզ, կարող է օգտագործվել որպես վառելիք։ Եթե էլեկտրալիզերներն (այն կատարող սարքերը) աշխատում են վերականգնվող էներգիայով, ապա արտադրանքը կոչվում է «կանաչ ջրածին»։

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ The Economic Times




Այլ լուրեր