Նոր փորձի արդյունքում գիտնականներին հաջողվել է սինթեզել թիվ 116 քիմիական տարրը, սակայն այս տեխնոլոգիան նրանց հնարավորություն կտա ստեղծել ամենածանր տարրը՝ 120-րդը։
ԱՄՆ Բերքլիի ազգային լաբորատորիայի ֆիզիկոսները մասնիկների արագացուցիչի մեջ օգտագործել են տիտանի տաք ճառագայթափունջ՝ ստեղծելու ամենածանր քիմիական տարրերից մեկը՝ լիվերմորիումը, որը պարբերական աղյուսակի 116-րդ համարն է։
Գիտնականների կարծիքով՝ տարրերի սինթեզման նոր եղանակը հնարավորություն կտա ստանալ Տիեզերքի ամենածանր քիմիական տարրը՝ 120 համարով ունբինիլիումը:
Պարբերական աղյուսակի քիմիական տարրերը դասավորված են ըստ իրենց հերթական համարների, որոնք համապատասխանում են ատոմի միջուկի պրոտոնների թվին։ Ներկայում պարբերական աղյուսակում 118 քիմիական տարր կա։ Դրանցից ամենածանրը 118 թվով օգանեսոնն է։ Բոլոր քիմիական տարրերը՝ սկսած 95-րդ հերթական համարից, ստեղծվել են արհեստականորեն՝ այլ քիմիական տարրերի սինթեզի միջոցով, և բնության մեջ չեն հանդիպում։
Աղբյուրը՝ New Atlas
Պատկերը՝ New Atlas