Արդիականացված ինքնաթիռները կսկսեն կիրառվել 2030-ական թվականներին։ Դրանք կունենան նորարարական դիզայն և կկարողանան սպառել մինչև 30%-ով ավելի քիչ վառելիք, քան այսօրվա ինքնաթիռները:
Նոր ինքնաթիռների մշակումը Sustainable Flight Demonstrator նախագծի մի մասն է: Նեղ կորպուսով ինքնաթիռը կունենա թևի դիզայն, որը կոչվում է transonic trussed: Այն գտնվում է ստանդարտից ավելի բարձր մակարդակի վրա, ավելի երկար է, բայց միևնույն ժամանակ՝ ավելի նեղ:
Օդանավի փոփոխված դիզայնը ազդում է նրա էրգոնոմիկայի վրա: Թևն ու հենարանը օդանավին ավելի մեծ վերելք են ապահովում, և դրանց գտնվելու վայրը ավելի քիչ խնդիրներ է ստեղծում:
ՆԱՍԱ-ի և Boeing-ի գլխավոր մարտահրավերներից մեկը պարզելն է, թե ինչպես փոխել ինքնաթիռի դիզայնը՝ առանց դրա քաշը մեծացնելու:
NASA-ի և Boeing-ի ապագա ինքնաթիռի առաջին նախատիպը պետք է հայտնվի 2028 թվականին։ 2030-ականներին նախատեսվում է իրականացնել կոմերցիոն թռիչքներ։
Աղբյուրը՝ CNN