Լուսանկարը՝ USA Today
Այսօր համաշխարհային ծովերը շատ ավելի աղմկոտ են դարձել, քան մինչարդյունաբերական տարիներին, քանի որ մարդկային գործունեության հետևանքով աղմուկն ավելի բարձր է դառնում:
Աղմուկն ազդել է ծովային կենդանիների վրա՝ անդրադառնալով նրանց վարքագծի, ֆիզիոլոգիայի, որոշ դեպքերում՝ նաև նրանց գոյատևելիության վրա: Օվկիանոսի աղմուկի ավելի բարձր մակարդակը կարող է նվազեցնել պոտենցիալ զուգընկերների, խմբի այլ անդամների, իրենց ժառանգների հետ շփվելու՝ ծովային կենդանիների ունակությունը:
Աղմուկը կարող է նվազեցնել նաև շրջակա միջավայրի ազդանշանները լսելու օվկիանոսի բնակիչների ունակությունը, ինչը կենսականորեն կարևոր է գոյատևելու համար, այդ թվում՝ այն ազդանշանները, որոնք օգնում են խուսափել գիշատիչներից, սնունդ գտնել և տեղափոխվել բնակության համար առավել նախընտրելի վայրեր:
Ավելի քան մեկ հարյուրամյակի ընթացքում բաց ծովում մարդկային գործունեության ձայները, ինչպիսիք են՝ ձկնորսությունը, նավագնացությունը, նավակներով զբոսանքն ու շինարարությունը, ժամանակակից օվկիանոսը շատ ավելի աղմկոտ են դարձրել, քան նախկինում:
Աղմուկի այս ճնշումը կործանարար հետևանքներ կարող է ունենալ ծովային ֆաունայի, հատկապես՝ կետերի համար, որոնք իրենց սուր լսողությունն օգտագործում են իրենց բոլոր գործողություններում։
«Երբ մարդիկ մտածում են սպառնալիքների մասին, որոնց բախվում է օվկիանոսը, հաճախ պատկերացնում են կլիմայի փոփոխությունները, պլաստիկն ու ձկնորսության մեծ ծավալներրը: Բայց աղմուկի մակարդակը ևս չափազանց կարևոր է, ինչին մենք պետք է մշտապես հետևենք»,- պնդում են մասնագետները։
Աղբյուրը՝ USA Today/News.am