Չինաստանը դիտարկում է Երկիր մոլորակին մոտեցող աստղակերպերից պաշտպանության համակարգի ստեղծումը, քանի որ երկիրը ակտիվացնում է իր երկարաժամկետ տիեզերական հավակնությունների իրականացման ջանքերը: Այս մասին հայտարարել է Չինաստանի ազգային տիեզերական վարչության ղեկավար Չժան Կեցիանը:
Վերջին տարիներին Չինաստանը տիեզերքի յուրացումն իր գլխավոր առաջնահերթությունն է դարձրել՝ նպատակ ունենալով մինչեւ 2045 թվականը տարեկան հազարավոր տիեզերական թռիչքներ իրականացնելու և տասնյակ հազարավոր տոննա բեռներ ու ուղևորներ տեղափոխելու ծրագիր ստեղծել:
Այդ նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև միջազգային լուսնային հետազոտական կայան հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
Գաղափարը հետևյալն է. մակերևույթից նմուշառման համար տիեզերական զոնդը վայրէջք է կատարում Երկրին մոտեցող աստղակերպի վրա, այնուհետևվերադառնում է Երկիր, արձակում է նմուշներով պարկուճը և կրկին ուղարկվում արդեն այլ աստղակերպի ուղեծիր, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով Չինաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցչին:
Անցյալ տարի Եվրոպական տիեզերական գործակալությունը ևս 129 միլիոն եվրո արժողությամբ գործարք էր կնքել նաև NASA-ի հետ Երկրին մոտեցող աստղակերպերի հետագիծը փոխելու հնարավորություններն ուսումնասիրող համատեղ նախագծի համար տիեզերանավ կառուցելու նպատակով։
Աղբյուրը՝ Reuters