Աբու Դաբիում սկսվել է 1,2 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցումը

15 Հունիս, 2017

Աբու Դաբիի ջրամատակարարման և էլեկտրականության վարչությունը (ADWEA) սկսել է արևային էլեկտրակայանի կառուցում, որը կդառնա հզորությամբ երկրորդը աշխարհում:

ADWEA ներգրավել է $650 մլն վարկային փոխառություններ չորս ճապոնական, երկու ֆրանսիական և մեկ տեղական բանկերից 25 տարի ժամկետով: Գործարքի առաջատար կազմակերպիչ հանդես է եկել ճապոնական «Bank of Tokyo Mitsubishi» բանկը: Մնացած $222 ներդրել է կոնցեռն-կառուցապատողը, որը միավորում է չինական արևային մարտկոցներ արտադրող «JinkoSolar»-ին և ճապոնական «Marubeni» ընկերությանը:

1,177 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարությունը կավարտվի 2019թ. երկրորդ եռամսյակում:

Աբու Դաբիի Էմիրության ծրագրերով 2020թ. էներգիայի մաքուր աղբյուրներից պետք է բավարարվի էլեկտրականության կարիքների 7%, 2030թ. այդ թիվը պետք է աճի մինչև 25%, իսկ 2050թ.՝ մինչև 75%:

 

Այլ լուրեր