AP
Միլիարդատեր Ջեկ Մայի չինական Alibaba ՏՏ հսկան, SAIC Motor պետական ավտոարտադրողի ու Շանհայի տարածաշրջանային կառավարության բարձր տեխնոլոգիաների ներդրումային ֆոնդի հետ համատեղ, ներկայացրել է առաջին էլեկտրամոբիլը: Համատեղ ձեռնարկության ստեղծած ավտոմեքենան վաճառվելու է IM (Intelligence in Motion) ապրանքանիշի ներքո:
Չորսդռնանի ներկայացուցչական սեդանը կունենա մարտկոցի անլար լիցքավորման հնարավորություն, որը մատակարարում է չինական Contemporary Amperex Technology ընկերությունը: Այն Չինաստանում մարտկոցների խոշորագույն արտադրողներից է, որը մարտկոցներ է մատակարարում նաև Tesla ավտոմեքենաների համար: Alibaba-ի և SAIC Motor-ի էլեկտրական մեքենայի պրոցեսորները կմատակարարվեն ամերիկյան Nvidia-ի կողմից:
Էլեկտրական մեքենայի վաճառքը կսկսվի 2021-ի վերջին: Առաջին սեփականատերերը մեքենան կստանան հաջորդ տարի:
Ընկերությունները ներկայացրել են նաև առանց թափքի էլեկտրական քրոսովեր: Դրա մասին դեռ տեխնիկական մանրամասներ չկան։ Շուկայում այն կարող է հայտնվել 2022 թվականից ոչ շուտ։
Աղբյուրը՝ asia.nikkei.com