Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է սինթեզել պլաստիկը ածխաթթու գազից ցածր կոնցենտրացիաներում, ինչպես էլեկտրակայանների և գործարանների արտանետվող գազերում:
Հետազոտողները ստեղծել են պոլի-3-հիդրօքսիբուտիրատ՝ կենսաքայքայվող, բայց ջրակայուն պլաստիկ, որից պատրաստվում են փաթեթներ: Նյութը արտադրվում է 3-հիդրոքսիբուտիրատից: Մինչ այդ գիտնականներն այն արդեն ստացել էին ացետոնից և ածխաթթու գազից բարձր կոնցենտրացիաներում։ Մեկ օր անց ացետոնի ավելի քան 60 տոկոսը վերածվել է 3-հիդրօքսիբուտիրատի։
Ապագայում տեխնոլոգիան կօգնի ստեղծել թափոններից պլաստիկի արտադրություն: Դա կդարձնի այն ավելի էժան եւ էկոլոգիապես մաքուր:
Աղբյուրը՝ Osaka Metropolitan University
Պատկերը՝ Osaka Metropolitan University