LKAB լեռնահանքային ընկերությունը տեղեկացրել է Շվեդիայի արկտիկական հատվածում հազվագյուտ մետաղների խոշոր հանքաշերտերի հայտնաբերման մասին։ Հայտնաբերված հանքաշերտերն ամենամեծն են աշխարհի այդ հատվածում հայտնի բոլոր հանքաշերտերի մեջ։
«Դրանք կարող են այն հումքի արտադրության կարևոր տարր դառնալ, որն անհրաժեշտ է «կանաչ անցման» համար։ Էլեկտրամեքենաներ չեն լինի առանց հանքերի»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Յան Մոսթրեմը։
Շվեդիայի էներգետիկայի և արդյունաբերության նախարար Էբա Բուշը հայտարարել է, որ հանքերից են սկսվելու ԵՄ էլեկտրիֆիկացումն ու նրա ինքնաապահովումը ռեսուրսներով։
Պարբերականը նշել է, որ անգամ հանքավայրերի շահագործման համար իշխանությունների կողմից արտոնագրերի արագ տրամադրման դեպքում արդյունահանումը կարող է սկսվել մի քանի տարի անց։
Հազվագյուտ մետաղներն օգտագործվում են նոր տեխնոլոգիաների բնագավառում, մասնավորապես, բարձրտեխնոլոգիական զենքի, էլեկտրամեքենաների ու հողմային տուրբինների արտադրության մեջ։
Աղբյուրը՝ Euronews
Պատկերը՝ BBC