Փետրվարի 11-ին «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ ներկայացուցիչները հանդիպել են Երևանում ԱՄՆ դեսպանատան Տնտեսական և կոմերցիոն հարցերով աշխատակից Քրիստոֆեր Էլլիսոնի և դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ասիստենտ Տիգրան Թանանյանի հետ: Ի թիվս այլ նախագծերի, քննարկվել են նաև «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ»-ի (ՄՎԿԻ) շինարարության ընթացքը և Հայաստանում վերականգնվող և այլընտրանքային էներգիայի ոլորտի զարգացման հեռանկարները:
Ինչ վերաբերվում է ՄՎԿԻ, ապա դեսպանատան ներկայացուցիչներին ներկայացվեց նախագծի մանրամասները, առ այն, որ մասնագիտական ուսուցման այս կենտրոնը առաջարկելու է էներգետիկ ոլորտի մասնագետների վերավորակավորման դասընթացներ, որպեսզի նրանք հնարավորություն ունենան համապատասխանել աշխատաշուկայի նոր պայմաններին և պահանջներին: Մասնավորապես ՄՎԿԻ և Լոնդոնի համալսարանական քոլեջի միջև կնքվել է համաձայնագիր երկարաժամկետ ուսումնական ծրագրի ստեղծման վերաբերյալ՝ հաշվի առնելով վերականգնվող էներգիայի և էկոլոգիական ոլորտում առկա խնդրահարույց հարցերը:
Դասախոսների վերապատրաստման առաջին դասընթացը տեղի ունեցավ Սեպտեմբերի 4-ից 6-ը ընկած ժամանակահատվածում: Դասընթացը վարում էին Լոնդոնի Համալսարանական Քոլեջի Շրջակա միջավայրի, Էներգետիկայի և Ռեսուրսների Բարտլեթթ դպրոցի ավագ դասախոս, գիտությունների դոկտոր Լորենցո Լոթթին և նույն դպրոցի դասախոս, գիտությունների դոկտոր Տոբիաս Ռեյնաուերը:
Դասընթացն ուղղված էր բացահայտելու և լրացնելու էներգետիկ ոլորտում վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տնտեսության, տնտեսական վարքագծի և նորարարությունների վերաբերյալ գիտելիքների բացը: Այն գլխավորապես մշակված էր Շրջակա միջավայրի, Էներգետիկայի և Ռեսուրսների Բարտլեթթ դպրոցի մագիստրոսական ծրագրերի հիման վրա՝ շեշտադրում կատարելով էներգետիկ և բնապահպանական տնտեսության ու քաղաքականության վրա:
Ք. Էլլիսը ևս մեկ անգամ հաստատեց, որ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ բիզնեսի մասնակցությունը Հայաստանի զարգացման խոշորագույն նախագծերում և շարունակելու է միջոցներ ձեռնարկել հայկական և ամերիկյան բիզնեսի հետագա համագործակցության զարգացման համար: