ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ IPHONE. APPLE ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱԾԽԱԾՆԱՊԵՍ ՉԵԶՈՔ 2030 ԹՎԱԿԱՆԻՆ

29 Հուլիս, 2020

Apple is working to connect its global supply chain to local sources of renewable power. (Image: Apple)

Ածխածնապես չեզոք դառնալու ծրագիրն ընդգրկում է Apple մատակարարումների համաշխարհային ողջ շղթան՝ հսկայական հնարավորություններ ընձեռելով վերականգնվող էներգիայի մատակարարների համար:

Apple ընկերությունն, որն արդեն իսկ աշխատում է 100% վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայով, խոստացել է մինչև 2030 թվականը դառնալ ամբողջապես ածխածնապես չեզոք՝  ընդլայնելով իր հավակնությունները սեփական կորպորատիվ պատերից այն կողմ՝  նպատակ ունենալով վերականգնվող էներգիայի շրջանակներում ներառել նաև իր մատակարարումների հսկայական շղթան և արտադրանքի կենսական շրջանը:

Հաջողության դեպքում այս տասնամյակի վերջում աշխարհի ցանկացած ծայրում վաճառված յուրաքանչյուր Apple սարքավորում կունենա զրոյական ազդեցություն կլիմայի վրա՝ սկսած այն նյութերից, որոնցից պատրաստվում են այդ սարքավորումները, և նավերից, որոնցով մատակարարվում են վերջիններս համաշխարհային շուկաներ, մինչև էլեկտրաէներգիա, որով սնուցվում են:

Հնարավոր է, որ Apple համար ամենախոշոր խնդիրը դառնա մատակարարումների հսկայական շղթան ապաածխածնացնելը, հատկապես իր ապրանքներ արտադրողներին, որոնց մասնաբաժին է ընկնում ածխածնի արտանետումների 76%-ը: Apple ընդհանուր արտանետումների մոտ կեսը բաժին է ընկնում այն էլեկտրաէներգիային, որն օգտագործվում է iPhone, iPad, Mac և այլ ապրանքների արտադրության համար: Սա հսկայական հնարավորություններ է ստեղծում վերականգնվող էներգիայի աղբյուրների համար:

2018 թվականից Apple աշխատում է իր սեփական հզորություններով և աշխատում է բացառապես վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Որպես կանոն, Apple պայմանագրեր է կնքում (այդ թվում՝ էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ վիրտուալ համաձայնագրեր) վերականգնվող էներգիայի աղբյուրների ոլորտը զարգացնողների հետ, այնպիսիք, ինչպիսիք են Avangrid և sPower, չնայած երբեմն Apple ուղղակիորեն գնում է ծրագրերը կամ ներդրումներ կատարում բաժնետիրական կապիտալում:

2030 թվականին ամբողջապես անցում կատարել վերականգնվող էներգիայի աղբյուրների ամբողջ մատակարարման շղթայի համար բարդ խնդիր է, սակայն ընկերությունը վստահեցնում է, որ կայուն առաջընթաց է գրանցում: Այս ամիս ավելի վաղ TSMC միկրոսխեմաներ մատակարարող հսկան, որը հանդիսանում է Apple հիմնական մատակարարը, ստորագրել է, հնարավոր է, աշխարհում խոշորագույն գործարքը  վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ կապված՝ համաձայնության գալով գնել 920 մեգավատտ օֆշորային հողմային էլեկտրաէներգիա Թայվանի Ørsted-ից:

Apple հայտարարում է, որ 17 երկրներում իր 71 արտադրական գործընկերները պարտավորվել են 100% օգտագործել վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիա Apple համար արտադրանք թողարկելիս, որը պահանջում է 8 գեգավատտ արևային և հողմային էլեկտրաէներգիա: Apple հայտարարում է, որ կշարունակի փնտրել իր մատակարարներին օգնելու եղանակներ վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ կապված նախագծերին միանալու հարցում, հատկապես այն շուկաներում, որտեղ գործարքների կառուցվածքը և նորմատիվային պահանջները բարդ են:

Արտադրողներն, ովքեր ընտրում են վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը, ստեղծում են «հզոր, նոր մրցակցային առավելություն, որը թույլ կտա նրանց առանձնանալ մոտ ապագայում»,- ասել է Apple-ի  շրջակա միջավայրի, քաղաքականության և սոցիալական նախաձեռնության հարցերով փոխնախագահ Լիզա Ջեքսոնը: «Եվ նրանք, ովքեր ձեռնպահ կմնան, պետք է գիտակցեն, որ ժամանակը գնում է»,- գրել է Ջեքսոնը 2020թ. շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ Զեկույցում:

Աղբյուրը՝  www.greentechmedia.com

Այլ լուրեր