Շվեդիայում մշակվելու է ստորջրյա մեխանիկական թիթեռ-գեներատոր 10 ՄՎտ հզորությամբ

05 Հունիս, 2017

«Minesto» շվեդական ընկերությունը կկառուցի 10 ՄՎտ հզորությամբ «Deep Green» նոր տիպի ստորջրյա պարբերական էներգետիկ տեղակայանքի առաջին փորձնական նմուշ:

Այդ էներգետիկ գեներատորի տեղակայումը և նման գեներատորների ֆերմայի հետագա ստեղծումը կիրականացվի բաց ծովում Holyhead Deep իջվածքի եզրին Անգլսի կղզուց (Ուելս, Մեծ Բրիտանիա) 6.5 կմ հեռավորության վրա:

Տեղակայանքի փորձնական նմուշը բաղկացած է լինելու «Deep Green» գեներատորից, հատակի հարթակից և բակենից: Բակենը ձգվածության մեջ է պահելու ճոպանը: Գեներատոր-թիթեռը «պիռուետներ» է կատարելու, որպեսզի գեներատորը միշտ գտնվի 1,5-2 մ/վ արագությամբ ծովային ջրի կայուն հոսքի մեջ:

«Xodus Group» ընկերությունը իրականացնում էր շրջակա միջավայրի վրա տեղակայանքի ազդեցության գնահատում. այդ ազդեցության բոլոր ասպեկտները ուսումնասիրվել և վերլուծվել են, այդ թվում ձկնորսության, ծովային կաթնասունների կյանքի, թռչունների և ծովային նավագնացության վրա: Գեներատորի պտույտի փոքր արագության պատճառով ազդեցությունը ճանաչվել է աննշան:

«Փորձնական նմուշը կդառնա ամենաառաջին քայլը նոր էներգետիկ տեխնոլոգիաների ձևավորման ճանապարհին», - պատմում է Իլվա Սերկվիստ Խուլտգրենը՝ «Minesto» ընկերության նոր նախագծերի ուղղությունները վերահսկող ղեկավարը, - «Եվ փորձնական նմուշի հաջող փորձարկումների, շրջակա միջավայրի համար տեխնոլոգիայի անվնասակարության ապացույցների ստացման դեպքում մարդկությունը իր տրամադրության տակ կունենա էկոլոգիապես մաքուր էներգիայի անսահման աղբյուրի ևս մեկ տեսակ»:

Այլ լուրեր