700 տարի ճապոնացիները փայտ են արտադրում առանց ծառահատումների

21 Մարտ, 2022
Պատկերը՝ stunninglifestyle.com

Արդեն յոթ հարյուրամյակ է, ինչ Ճապոնիայում գոյություն ունի մայրու աճեցման յուրահատուկ տեխնիկա, որի շնորհիվ հնարավոր է բազմաթիվ շիվեր ստանալ առանց արմատային համակարգի: Այս տեխնիկան կոչվում է «դայսուգի» և թույլ է տալիս փայտ արտադրել առանց անտառահատումների:

Կիոտոյի մերձակայքում նման ծառերը հարկերով են աճում՝ մեկ հիմնական ծառի վրա տասը կամ ավելի հարկ, և ձևավորում են մայրու անտառներ: Դեռ տասնչորսերորդ դարից մայրիները մեծ պահանջարկ ունեն Ճապոնիայում:

«Դայսուգի» տեխնիկայի օգնությամբ մեկ «մայր» ծառից դրա ողջ կյանքի ընթացքում կարելի է երեք հարյուր ծառ աճեցնել. նախ կտրում են աճող ծառի բունը, այնուհետև կոճղի ընձյուղներց ձևավորվում են բազմաթիվ ուղիղ շիվեր, որոնք աճում են դեպի վեր և դառնում են նոր բներ: Դրանք կտրում են՝ առանց ծառի արմատային համակարգը ոչնչացնելու։ Այդպիսով նույն մայրուց նոր փայտ են ստանում:

Աղբյուրը՝ Planet Today

Պատկերը՝ stunninglifestyle.com


Այլ լուրեր