Image: Simec Energy Australia
Անցյալ շաբաթ Հարավային Ավստրալիայի կառավարությունը ZEN Energy-ի հետ 10 տարվա էլեկտրաէներգիայի գնման պայմանագիր ստորագրեց՝ Whyalla- ի մոտակայքում 280 ՄՎտ հզորությամբ «Կուլտանա» արևային էլեկտրակայան և Պորտ Օգոստոսի հարևանությամբ 100 ՄՎտ «Փլեյֆորդ» էլեկտրակուտակիչ կայան կառուցելու համար:
«Կուլտանա» արևային էլեկտրակայանը բրիտանացի գործարար Սանջեև Գուպտայի ծրագրի առաջին նախագիծն է՝ արտադրելու նահանգում 1 ԳՎտ կառավարվող վերականգնվող էներգիա: «Փլեյֆորդ» էլեկտրակուտակիչ կայանը Հարավային Ավստրալիայում էլեկտրակուտակիչների աճող նավատորմի մեջ կլինի հինգերորդ «մեծ մարտկոցը»: Ակնկալվում է, որ «Կուլտանա» արևային ելեկտրակայանի վրա աշխատանքները կսկսվեն 2021 թվականի առաջին կիսամյակում, որից հետո կկառուցվի էլեկտրակուտակիչ կայանը: Էյր թերակղզում 1100 հեկտար տարածության վրա արևային էլեկտրակայանի տեղադրմանը հավանություն է տրվել այն պայմանով, որ կառուցապատողը կնվազեցնի իր գործունեության հետևանքով առաջացացող ազդեցությունը տեղական բուսականության վրա։
Նախատեսվում է, որ Հարավային Ավստրալիայի կառավարության և ZEN Energy-ի միջև կնքված 10-ամյա պայմանագիրը կխնայի 12,8 միլիոն ավստրալիական դոլար (8,96 միլիոն ԱՄՆ դոլար) էլեկտրաէներգիայի ծախսերի գծով համեմատած գոյություն ունեցող էլեկտրաէներգիայի առաքման սխեմաների, ինչը ձեռնտու է նահանգի հարկատուներին:
Աղբյուրը՝ pv-magazine.com