Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ռեկորդային տաք տարի է կանխատեսել: Այս մասին ՄԱԿ-ի իրավասու մարմնի զեկույցը հիմնված է Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայության իրականացրած ուսումնասիրության վրա:
«90 տոկոս հավանականություն կա, որ 2021-2025 թվականների ընթացքում առնվազն մեկ տարին կլինի ամենատաքը՝ այդպիսով դուրս մղելով 2016 թվականն առաջին հորիզոնականից», - մանրամասնել են կազմակերպությունից:
Ուսումնասիրության հեղինակների կարծիքով՝ ընթացիկ հնգամյակի յուրաքանչյուր տարում ցամաքի և ծովի մակերևույթների միջին ջերմաստիճանը նախաարդյունաբերական մակարդակից առնվազն մեկ աստիճանով բարձր կլինի: Միաժամանակ, մեկ տարվա ընթացքում, 40% հավանականությամբ, օդի ջերմաստիճանը կարող է մեկուկես աստիճանով գերազանցել նախաարդյունաբերական դարաշրջանում գրանցված ջերմաստիճանը:
Բացի այդ, փորձագետները կանխատեսում են ցիկլոնի ակտիվության բարձրացում Ատլանտյան օվկիանոսում և ավելի խոնավ եղանակ՝ բարձր լայնության տարածքներում: Ըստ ԱՕԿ գլխավոր քարտուղար Պետերի Թաալասի՝ ստացված արդյունքները «ջերմոցային գազերի արտանետումների կրճատման և ածխածնային չեզոքության հասնելու» անհրաժեշտության ազդակ են։
Աղբյուրը՝ UN News