COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխությունն ու պատերազմն Ուկրաիանայում խանգարել են առաջընթացին

01 Օգոստոս, 2022
Պատկերը՝ UNICEF/ Sebastian Rich

COVID-19 համավարակը, կլիմայի փոփոխությունը և պատերազմն Ուկրաիանայում հանգեցրել են «աննախադեպ հետընթացի» գլոբալ աղքատության և սովի դեմ պայքարում, ինչպես նաև ողջ աշխարհում երեխաներին որակյալ ուսում ապահովելու գործընթացում։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի  նախագահ Քոլեն Քելապիլեն։

Նրա խոսքով՝ մտավախություն կա, որ ՄԱԿ-ի կարևորագույն նպատակների ֆինանսավորումը զարգացման ոլորտում մինչև 2030թ. կարող է անտեսվել արևմտյան դոնոր երկրների կողմից, որոնք պաշտպանում են Ուկրաինային ռազմական և ֆինանսական առումներով։

Քելապիլեն նախազգուշացրել է, որ այս խնդիրների անտեսումը կարող է հանգեցնել ավելի մեծ ծախսերի ապագայում, քանզի դրանց այլևս ուշադրություն չեն դարձնում։

Նա նշել է, որ կլիմայի փոփոխությունը մեծ վնաս է պատճառել, իսկ նոր աշխարհաքաղաքական լարվածությունն Ուկրաինայում պատերազմի պատճառով հանգեցրել է պարենային անվտանգության բացակայության և էներգետիկ ճգնաժամի։

Քելապիլեի խոսքով՝ համավարակից առաջ զարգացման ֆինանսավորումը դադարեցվել էր, իսկ տեխնոլոգիաների, հատկապես համակարգիչների հասանելիությունը զարգացող երկրներում չի եղել։

Աղբյուրը՝ The Associated Press

Պատկերը՝ UNICEF/ Sebastian Rich

Այլ լուրեր