Գիտնականները զգուշացնում են, որ հսկայական ճաքը, որն առաջանում է Աֆրիկայում, մայրցամաքը կբաժանի երկու մասի և նոր օվկիանոս կառաջացնի։ Դա կհանգեցնի հարավարեւելյան ափի երկայնքով կղզու ձևավորման, որը կդառնա ծով Եթովպիայից մինչև Մոզամբիկ։
Բեկվածքը, որը հայտնի է որպես Արևելաաֆրիկյան բեկվածք, գոյություն ունի արդեն ավելի քան 22 մլն տարի, բայց վերջին տասնամյակներին այստեղ ակտիվություն է նկատվում։ Արդեն այսօր ի հայտ են գալիս նոր ծովի նշաններ Եթովպիայի մոտ, որտեղ 2005թ. գոյացել է 35 մղոնանոց ճաք։ 2018թ. ևս մի ճաք գոյացել էր Քենիայի միջով՝ ուժեղ անձրևներից հետո, որոնք մարդկանց ստիպել էին հեռանալ իրենց տներից և փակել ճանապարհները։
Գիտնականները ենթադրում են, որ Արևելաաֆրիկյան բեկվածքը կշարունակի ընդլայնվել, քանի որ երկու տեկտոնական սալերը՝ Սոմալիինը արևելքում և Նուբիականը արևմուտքում, հեռանում են միմյանցից։ Հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ բեկվածքն առաջ է եկել մեր մոլորակի ընդերքից տաք ապարի արտանետումից։
Չնայած բեկվածքը կբաժանվի հինգ միլիոն տարուց ոչ շուտ, Սոմալին և Եթովպիայի կեսը, Քենիան և Տանզանիան կդառնան նոր մայրցամաք, երբ դա տեղի ունենա։
Աղբյուրը՝ The Daily Mail