Փենսիլվանիայի Լիհայ համալսարանի ֆիզիկոսները բացահայտում են արել ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաների ուսումնասիրության մեջ՝ օգտագործելով սովորական մայոնեզ: Երկրի վրա միջուկային սինթեզի համար, որի ժամանակ ջրածնի ատոմների միջուկները միաձուլվում են՝ ձևավորելով հելիում, պահանջում է ավելի քան 220 միլիոն °C ջերմաստիճան, որը գրեթե 10 անգամ ավելի տաք է, քան Արեգակի միջուկը։
Այս արդյունքներին հասնելու համար ֆիզիկոսները սառեցնում են ջրածնի ծանր իզոտոպները մետաղական պարկուճներում, իսկ հետո դրանք վերածում պլազմայի՝ օգտագործելով գերհզոր լազերներ: Բայց պարկուճների մետաղական թաղանթը հակված է հալվելու և պայթելու մինչև ջրածնի միջուկների միաձուլումը։
Թիմը պարզել է, որ հալված մետաղը որոշակի ջերմաստիճանում իրեն պահում է ճիշտ այնպես, ինչպես մայոնեզը՝ համատեղելով առաձգական և պլաստիկ հատկությունները:
Նոր հետազոտության ընթացքում գիտնականները մայոնեզը տեղադրել են ցենտրիֆուգի մեջ, որն արագացրել է էմուլսիան մինչև այն սկսել է հոսել: Հետազոտությունը բացահայտել է պայմաններ, որոնք թույլ կտան ավելի շատ էներգիա արտադրել միջուկային սինթեզի միջոցով:
Աղբյուրը՝ Lehigh University