ԱՄՆ-ում, հնարավոր է, հայտնաբերվել է լիթիումի ամենամեծ հանքավայրը

02 Հոկտեմբեր, 2023
Պատկերը՝ Godofredo A. Vasquez/Houston Chron

Լիթիումի պաշարների համար մրցավազքում, որը վճռորոշ մետաղ է էլեկտրական մեքենաների կուտակիչներ ստեղծելու համար, Միացյալ Նահանգները, հնարավոր է,  պատահաբար բախվել է մինչ օրս աշխարհի ամենամեծ հանքավայրին:

Հրապարակված նոր ուսումնասիրության  գնահատմամբ,   Մակդերմիտ Կալդերան՝ հրաբխային խառնարանը Նևադայի և Օրեգոնայի սահմանին, պարունակում է  լիթիումի 20-40 միլիոն տոննա պաշար:

Դատելով այս տվյալներից՝ խառնարանի պաշարները մթագնում են  լիթիումի պարունակությունն անգամ Բոլիվիայի աղի ճահիճներում, որտեղ առկա է մոտ 23 միլիոն տոննա:

Աշխարհի ամենահարուստ լիթիումի պաշարներից մի քանիսը գտնվում են աղի ճահիճներում: Սակայն Մակդերմիտի խառնարանի լիթիումը, հատկապես նրա հարավային մասում՝ Նևադայում, ամփոփված է կավի մեջ:

Այս խառնարանը ձևավորվել է մոտավորապես 16,4 միլիոն տարի առաջ մագմայի հզոր ժայթքումից հետո, որը երկրի երես է դուրս բերել հսկայական քանակությամբ լիթիում և այլ մետաղներ: Ի վերջո, խառնարանում լիճ է գոյացել, ինչի արդյունքում ձևավորվել է լիթիումի հետ խառնված  նստվածքի շերտ, որի խորությունն այսօր գերազանցում է 600 ֆուտը։

Աղբյուրը՝ New York Post

Պատկերը՝ Godofredo A. Vasquez/Houston Chron

Այլ լուրեր