Apple-ը պատրաստվում է գնել Դանիայի MHI Vestas երկու հողմային տուրբիններից արտադրվող էլեկտրաէներգիան տեխնոլոգիական հսկայի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրների եվրոպական շուկան գրոհելուց հետո: Աշխարհի խոշորագույն շահագործվող տուրբիններից V164 տեսակի 8,4 ՄՎտ հզորությամբ երկու ծովային տուրբինները այս տարվա վերջ կտեղադրվեն Էսբյերգից ոչ հեռու՝ ծովափին, European Energy-ի կառավարման ներքո գտնվող Made փորձարկման կենտրոնում՝ վերջինում արդեն իսկ աշխատող մի քանի մոդելների հետ, - հաստատել է Recharge կապալառուն:
Սպասվում է, որ MHI Vestas երկվորյակ մեքենաները կարտադրեն տարեկան 62ԳՎտ/ժ էներգիա, ընդ որում ցանկացած ավելցուկ կմատակարարվի դանիական ցանցին: Համաձայն Apple հայտարարության այս տուրբինները դառնալու են ցամաքում շահագործվող աշխարհի խոշորագույն հողմային տուրբինները: Տուրբինները էլեկտրաէներգիա կմատակարարեն Վիբորգում Apple տվյալների մշակման նոր կենտրոն, որը սպասարկվելու է նաև European Energy տիրապետման ներքո գտնվող դանիական ֆոտոէլեկտրական կայանից ստացվող արևային էներգիայով:
Էլեկտրաէներգիայի գնման վերաբերյալ դանիական համաձայնությունը (PPA) Եվրոպայում վերջինն է, որը ստորագրվել է այնպիսի տեխնոլոգիական հսկաների թվին պատկանող ամերիկյան խմբի կողմից, ինչպիսիք են Google, Facebook և Amazon-ը, որոնք խթանում են վերականգնվող էներգիայի վաճառքն ամբողջ աշխարհով մեկ: European Energy հավաստիացնում է, որ Apple գործարքին նպաստել է այն հանգամանքը, որ նա առաջարկում է այսպես կոչված «True Additionality PPA», որն էլ երաշխավորում է վերականգնվող ներդրումները մաքուր հզորություններում յուրաքանչյուր գործարքի արդյունքում:
Աղբյուրը՝ rechargenews.com