Համաձայն Rystad Energy կողմից կատարված վերլուծության Աֆրիկայում տեղակայված վերականգնվող էներգիայի աղբյուրների հզորությունները, որոնք 2019 թվականի կազմում էին 12,6 ԳՎտ, աճելու են առաջիկա տարիներին: Կանխատեսվում է, որ աշխարհամասի հզորությունը կհասնի 16,8 ԳՎտ 2020 թվականին, կավելանա ևս 5,5 ԳՎտ-ով 2021 թվականին և կաճի մինչև 51,2 ԳՎտ 2025 թվականին առաջին հերթին Եգիպտոսում, Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և Եթովպիայում արևային և հողմային նախագծերի աճի շնորհիվ:
50 աֆրիկական երկրներից մոտ 40-ը տեղակայել են կամ ծրագրում եմ տեղակայել հողմային կամ արևային մարտկոցներ: Եվ չնայած թերի ուսման կորը կարող է շատ կտրուկ լինել շուկայի նորեկների համար, ովքեր ունեն զարգացման լայն հնարավորություններ, անփորձ խաղացողները կարող են օգտագործել Եգիպտոսի, Հարավային Աֆրիկայի և Մարոկկոյի փորձը և ներդնել այդ գիտելիքները զարգացման ծրագրերում:
Այսօր վերականգնվող էներգիայի աղբյուրների աժեքը գտնվում է ռեկորդային ցածր մակարդակում, և քանի դեռ այնպիսի ավելի խոշոր շուկաներ, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը և Եվրոպան, տեղակայման նպատակներին հասնելու ճանապարհին են, հողմային և արևային էներգիայի աղբյուրների սարքավորումները կդառնան ավելի էժան և մատչելի՝ բարենպաստ ներդրումային միջավայր ստեղծելով նաև Աֆրիկայում:
Աղբյուրը՝ oilprice.com