Շոտլանդիայի հյուսիսային ափերի ջրերում իրականացվող մակընթացային էներգիայի նախագիծը անցյալ տարվա ընթացքում ցանց է մատակարարել 13,8 գեգավատ/ժամ (ԳՎտ/ժ) էլեկտրաէներգիա, որը հավասար է Մեծ Բրիտանիայի 3800«սովորական» տների կողմից սպառվող էներգիայի միջին տարեկան քանակին: Այս ռեկորդային ցուցանիշը գրեթե կրկնապատկել է 2018 թվականի 7,4 ԳՎտ/ժ առավելագույն արդյունքը:
Այժմ նախատեսվում է իրականացնել տվյալ նախագծում օգտագործվող AR1500 տուրբինի ծովափնյա տեխնիկական սպասարկում, իսկ գարնանը Atlantis-ը նախատեսում է իրականացնել տեխնոլոգիաների վերատեղաբաշխում:
Էլեկտրաէներգիայի արտադրության հետ միասին Atlantis-ը նախատեսում է գարնանը MeyGen նախագծի կողքին ստեղծել «օվկիանոսից սնուցվող տվյալների մշակման կենտրոն»:
Եվրոպական Հանձնաժողովը բնութագրել է «օվկիանոսի էներգիան» որպես առատ և վերականգնվող: Ենթադրվում է, որ 2050 թվականին օվկիանոսի էներգիայի հաշվին հնարավոր կլինի բավարարել Եվրոպական Միության տարածքում էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 10 տոկոսը:
Աղբյուրը՝ Oilprice.com