Image courtesy of Cerro Dominador
Ջերմային արևային կայանները կարծես թե ընդլայնում են իրենց աշխարհագրությունը։ Չիլիի հյուսիսում գտնվող Ատակամա անապատի կենտրոնում է գտնվում Լատինական Ամերիկայում առաջին ջերմային արևային կայանը։
Կայանը, որ տեխնիկապես թույլ է տալիս, ի տարբերություն վերականգնվող էներգիայի այլ տեսակների, արտադրել էլեկտրաէներգիա ամբողջ օրվա ընթացքում, բաղկացած է 250 մետր երկարությամբ աշտարակից՝ պատված հազարավոր հսկա չափերի հայելիներով։
Cerro Dominador հանդիսանում է Չիլիի կողմից սկսած հավակնոտ անցումային էներգետիկ ծրագրի խորհրդանիշը, որի նպատակն է մինչև 2040 թվականը ապահովել 100 տոկոսանոց մաքուր էներգետիկ հաշվեկշիռ։