ԷԻՀ-ն անդամակցեց Հայ-բրիտանական գործարարության պալատին

02 Հուլիս, 2018

«Էներգո ինվեստ հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությունն անդամակցեց Հայ-բրիտանական գործարարության պալատին: Անդամակցության վկայականը հանձնելով հոլդինգի գլխավոր տնօրենին' Հայ-բրիտանական գործարարության պալատի նախագահ Արաքսյա Մարտիրոսյանը նշեց, որ այժմ Հայաստանն շատ ավելի գրավիչ է Բրիտանացի գործարարների համար:

Հոլդինգի գլխավոր տնօրեն Արմեն Պետրոսյանը նշեց, որ Պալատի հետ համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի հոլդինգի կազմում գործող ընկերությունների համար ներդրումների ներգրավման, նոր գործարար մշակույթի ձևավորման և աշխատանքի արդյունավետության բարձրացման ճանապարհին:

Այսօր տասնյակ հայկական և բրիտանական ընկերություններ են անդամակցում Հայ-բրիտանական գործարար պալատին, որոնք ձգտում են զարգացնել և սերտացնել առևտրային կապերը ոչ միայն միմյանց, այլ նաև երկու երկրների միջև:

Այլ լուրեր