Ինչպե՞ս է այսօր զարգանում ռոբոտաշինությանը, ինչպե՞ս են արհեստական բանականությամբ (ԱԲ) գործող ռոբոտներն օգտագործվում Երկիր մոլորակն ավելի կայուն դարձնելու, կարևորագույն գլոբալ մարտահրավերները հաղթահարելու համար։ Այս թեմաներին էր նվիրված օրերս Երևանում տեղի ունեցած Նորարարությունների և տեխոնոլգիաների համաշխարհային համաժողովը (WCIT)։
Չնայած դժվարին մարտահրավերներին՝ մոլորակի մասշտաբով էներգիայի զանգվածային փոխակերպում է տեղի ունենում, որը պայմանավորված է վերականգնվող էներգիայի աղբյուրներով: Արևի և քամու էներգիան այժմ ավելի մատչելի է, քան տասը տարի առաջ։ Էներգիայի կուտակման գործում առաջընթացի շնորհիվ (օրինակ՝ լիթիում-մետաղական մարտկոցները), մենք ականատես ենք լինում «կանաչ» էներգետիկայի աննախադեպ զարգացման։ Սա առանցքային է ռոբոտների դերի համար այս նոր դարաշրջանում։
Գիտնականները ռոբոտները համարում են այս փոխակերպման անբաժանելի մասը, հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որտեղ դրանք կարող են օգնել հեռավոր շրջաններում ենթակառուցվածքների կառուցմանը և պահպանմանը:
Համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը վերաբերում էր Երկրի ցուցանիշների քանակական գնահատմանը։ «Մենք չենք կարող ֆիքսել այն, ինչ չենք կարող չափել». այս հայեցակարգը հիմք է հանդիսանում ռոբոտային համակարգերի տեղակայման համար՝ վերահսկելու և չափելու Երկրի ամենակարևոր գործընթացները: Չափելով այնպիսի փոփոխականներ, ինչպիսիք են արեգակնային ճառագայթումը, օվկիանոսի ջերմության կլանումը և մթնոլորտային փոփոխությունները, ռոբոտները վճռորոշ դեր են խաղում կլիմայի փոփոխության բարդությունները և գլոբալ բնապահպանական տեղաշարժերը հասկանալու համար:
Գիտնականները պատկերացնում են այնպիսի ապագա, որտեղ ԱԲ-ով աշխատող ռոբոտները կդառնան կարևոր գործիքներ ավելի կայուն աշխարհ ստեղծելու նպատակով մարդկության կողմից գործադրվող ջանքերում. ռոբոտները կօգնեն մեզ ավելի լավ պատկերացնել մեր մոլորակը, պաշտպանել և, ի վերջո, փրկել այն։
Ռոբոտաշինության և ԱԲ մեկտեղումը միայն տեխնոլոգիական ձեռքբերում չէ. այն նաև բնապահպանական անհրաժեշտություն է: Երբեք չհոգնոնղ այս ռոբոտ-պահապանների օգնությամբ մարդկությունն ավելի լավ հնարավորություն ունի հաղթահարելու մոլորակի արագ փոփոխվող մարտահրավերները:
Աղբյուրը՝ News.am
Պատկերը՝ News.am