2015 թվականին Ֆինլանդիայի կառավարությունն առաջինն էր աշխարհում, որ հավանություն տվեց միջուկային թափոնների խորը ստորգետնյա պահեստարանի կառուցման նախագծին։ Պահեստարանը կսկսի գործել 2023 թվականին։
Պահոցը գտնվում է Օլկիլուոտո կղզում, Ֆինլանդիայի հարավ-արևմտյան ափին: Ընդհանուր առմամբ, մինչև 6500 տոննա ռադիոակտիվ ուրան կնստեցվի պղնձե տարաների մեջ, որից հետո դրանք կծածկվեն կավով և կթաղվեն 400 մետր խորության վրա գտնվող գրանիտե ապարային թունելներում։
Միջուկային նյութը ամուր փակված կմնա մի քանի հարյուր հազար տարի։ Մինչ այդ ճառագայթման մակարդակն ապահով կլինի:
Միջուկային թափոնների պահեստավորումից զատ, նախագծի շրջանականերում գիտնականներն ինտենսիվ ուսումնասիրություններ կիրականացնեն՝ հետազոտելով մարդու գենոմը խմբագրելու ուղիները, Ալցհեյմերի հիվանդության բուժումը, ինչպես նաև մալարիայի, տուբերկուլյոզի և սեռական ճանապարհով փոխանցվող հերպեսի դեմ պատվաստանյութերը:
Աղբյուրը՝ Forbes
Պատկերը՝ Global Look Press