Այս «հակաարևային վահանակը» կարող է էներգիա ստանալ մթությունից

13 Դեկտեմբեր, 2019


Ինչպես հայտնի է, վերականգնվող էներգիայի երկու խոշորագույն աղբյուրները՝ արևը և քամին, «դիսպեչերազացվում են», ինչը նշանակում է, որ հնարավոր չէ վերջիններին միացնել կամ անջատել էներգահամակարգի պահանջներին համապատասխան: Նրանք չեն հարմարեցվում ցանցին, այլ ցանցն է հարմարվում նրանց:

Սակայն մաքուր էներգիայի ոլորտի նոր ձեռքբերումը կարող է փոխել ամեն ինչ: Նոր «հակաարևային վահանակը» կկարողանա հաղթահարել արևային էներգիայի բացը՝ ստանալով էներգիա գիշերային երկնքից:  Կալիֆորնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Սթենֆորդի համալսարանի գիտնականների խմբի կողմից մշակված ջերմաէլեկտրական գեներատորի հիմքով սարքավորումը օգտագործում է Երկրի և տիեզերական տարածության միջև առկա ջերմաստիճանային տարբերությունը՝ օգտագործելով սառեցման պասիվ մեխանիզմը, որը հայտնի է որպես երկնքի ռադիացիոն սառեցում, որպեսզի ջերմաէլեկտրական գեներատորի սառը հատվածը պահի մի քանի ջերմաստիճան ցածր, քան շրջակա միջավայրի ջերմաստիճանն է:

Սարքավորումը փորձարկվել է դեռ միայն շատ փոքր մասշտաբներով: Ոչ մեծ փորձարկման արդյունքում արտադրվել է բավարար էներգիա մեկ փոքր լուսադիոդային լամպի սնուցման համար. փոքրիկ հաջողություն անասելի հսկայական ներուժով:

Ինպես հայտնում է ScienceNews-ը, այս գիշերային գեներատորի մեծացված տարբերակը մի օր կարող է լուսավորել սենյակներ, լիցքավորել հեռախոսներ կամ աշխատեցնել այլ էլեկտրատեխնիկա հեռու կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող տարածաշրջաններում, որտեղ էլեկտրաէներգիան չի բավականացնում գիշերը, երբ չեն աշխատում արևային մարտկոցները:

Այլ լուրեր