2019-ը` ցնցումների տարի նավթի շուկայի համար

18 Դեկտեմբեր, 2018

ՕՊԵԿ+ համաձայնագրին հաջորդող շաբաթվա ընթացքում նավթի գները կտրուկ աճել են: Սակայն անկայությունը դեռ կպահպանվի:

Առկա են ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի ծավալների փոփոխության հնարավորություններ, որոնք 2019թ. էական ազդեցություն կունենան նավթի գների վրա թե աճի, թե նվազման առումով:

Գների աճին նպաստող գործոնները.

Իրան. առաջարկի մասով ամենամեծ և ակնհայտ ռիսկը գալիս է Իրանից: ԱՄՆ-ի կողմից ութ երկրներին տրված իրանական նավթ գնելու թույլտվությունների ժամկետը կլրանա մայիսին:

Լիբանան. Լիբանանը կորցրեց 400.000 բարել մեկ օրում (բ/օ) ոստիկանական գործողությունների հետևանքով մի քանի շաբաթ առաջ մատակարարման աճը հաջողությամբ բազմամյա առավելագույնին հասցնելուց հետո: ՕՊԵԿ-ի անդամ հյուսիսաֆրիկյան այս երկիրը տարիներ շարունակ հանդիսացել է առաջարկի անկայունության աղբյուր: Չնայած այն հանգամանքին, որ երկիրը նպատակ ունի 2019 թ-ին ավելացնել նավթի արդյունահանման ծավալները, առավել հավանական է, որ դրանք կցնցեն նավթային շուկան անսպասելի կորուստներով:

Վենեսուելա. Վենեսուելան պատրաստվում է տարին ավարտել 1 մլն. բ/օ արդյունքով, որը 600.000 բ/օ-ով ավելի քիչ է, քան հունվարին: Այս փուլում կորուստները կարող են նվազել հենց միայն այն պատճառով, որ կորցնելու քիչ բան է մնացել:

Ամերիկյան թերթաքար. Բոլոր հաշվարկներով ակնկալվում է, որ ամերիկյան թերթաքարային նավթի ծավալները կշարունակեն աճել: Արդյունահանողներն արդեն գերազանցել են 2018թ. կանխատեսումները: Ոչ ոք չի սպասում, որ արտադրությունը կնվազի կամ կմնա ընթացիկ մակարդակում:

ՕՊԵԿ+-ի կրճատումները. 1,2 մլն բ/օ ծավալով կրճատումները պետք է օգնեն նվազեցնել պակասորդի մեծ մասը: Խումբը կարող է երկարաձգել գործարքը մինչև տարեվերջ, որպեսզի գները չնվազեն:

Առաջարկի աճի բացակայություն. Սա ավելի շատ 2020թ-ից հետո ծագող խնդիր է, սակայն 2014թ. սկսված ծախսերի էական կրճատումները իրականում դեռ զգալի չեն:

Գների անկմանը նպաստող գործոնները.

Տնտեսական անկում. Գուցե, ամենամեծ ռիսկը, և, թերևս, ամենաբարդը կանխատեսումների համար, հնարավոր տնտեսական անկումն է: Արդեն նկատելի են առաջին “կարմիր” ազդակները. Չինաստանում տնտեսական աճի դանդաղումը, ՀՆԱ-ի կրճատումը Եվրոպայի որոշ հատվածներում, զարգացող շուկաներում արժութային ճգնաժամը և ֆինանսական անկայունությունն ամբողջ աշխարհում: ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող առևտրային պատերազմը ևս կարող է թուլացնել համաշխարհային տնտեսությունը:

Ամերիկյան թերթաքարային նավթի ծավալների աճը. Չնայած նախկին կանխատեսումների համեմատ դեպի նվազում տանող միտումներին՝ ՄԷԳ-ը դեռ ակնկալում է 2019թ. ավելացնել մատակարման ծավալները մինչև 1,5 մլն. բ/օ դեպի ոչ ՕՊԵԿ անդամ երկրներ, որը գերազանցում է ընդհանուր գլոբալ պահանջարկը:

Անհամաձայնություններ ՕՊԵԿ+-ում. Ռուսաստանն արդեն իսկ նշել է, որ ծավալները չեն նվազեցվի հունվարին , երբ ՕՊԵԿ+-ի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի: Այդպիսով, առկա է ռիսկ, որ արդյունահանման ծավալները ամբողջ նախատեսվածի չափ չեն նվազի: Կրճատումների մեծ մասը կիրականացնի Սաուդյան Արաբիան: Այնուամենայնիվ, մինչ այժմ դեռ պարզ չէ, արդյոք ՕՊԵԿ+-ն ի զորու կլինի ավարտին հասցնել շուկայի հավասարակշռման իր առաքելությունը:

Այլ լուրեր