Արատավոր շրջանակը, որը կապում է բնական պաշարների սպառումը բռնի հակամարտությունների հետ, աշխարհի որոշ մասերում, հավանաբար, անցել է անդառնալիության սահմանն ու, ամենայն հավանականությամբ, կսրվի կլիմայի փոփոխության հետևանքով։
Ըստ Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի (IEP)՝ սննդի անվտանգության բացակայությունը, ջրի անբավարարությունն ու տարերային աղետները, որոնք զուգորդվում են բնակչության աճի բարձր տեմպերով, հակամարտություններ են բորբոքում և մարդկանց ստիպում տեղափոխվել առավել խոցելի տարածքներ:
Ըստ ինստիտուտի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով տնօրեն Սերժ Ստրոբանցի՝ առավել վտանգված են 1,26 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 30 երկրներ:
Վերլուծությունը իրականցվել է պաշարների անբավարարության հինգ և բնական աղետների երեք չափանիշներով՝ ներառյալ ջրհեղեղները, երաշտներն ու ջերմաստիճանի բարձրացումը: «Ամենավատ» գնահատականն ստացել է Աֆղանստանը, ուր շարունակվող հակամարտությունը խաթարել է ջրի և սննդի մատակարարման, կլիմայի փոփոխության և ջրհեղեղների ու երաշտների հերթագայության դեմ պայքարելու պետության կարողությունները:
Աղբյուրը՝ Reuters
Լուսանկարը՝ REUTERS/Mike Hutchings