JPMorgan-ը կանխատեսում է հինգերորդ գերշրջափուլը ապրանքահումքային շուկայում

05 Ապրիլ, 2021

Աղբյուրը՝ Bloomberg

Ապրանքահումքային շուկայում սկսվել է աճի նոր գերշրջափուլ, նշում են JP Morgan Chase- ի վերլուծաբանները: Նրանք կարծում են, որ երկարաժամկետ աճը հավանական է, քանի որ շուկայի մասնակիցները խաղադրույքներ են կատարում համաճարակից և հարաճուն գնաճից հետո ուժեղ տնտեսական վերականգնման վրա:

JP Morgan Chase ի կողմից մատնանշված գների աճի պատճառների թվում կարելի է առանձնացնել նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարը, որը կարող է հանգեցնել նավթի արդյունահանման սահմանափակմանը` միաժամանակ ավելացնելով վերականգնվող էներգետիկայի ենթակառուցվածքների կառուցման, մարտկոցների ու էլեկտրական մեքենաների արտադրության համար անհրաժեշտ մետաղների աճող պահանջարկը:

Վերջին 100 տարիների ընթացքում ապրանքահումքային շուկայում արձանագրվել է չորս նման գերշրջափուլ: Դրանցից վերջինը սկսվեց 1996-ին և իր գագաթնակետին հասավ 12 տարվա աճից հետո՝ 2008 թվականին:

Goldman Sachs Group-ի, Bank of America-ի և Ospraie Management-ի վերլուծաբանները ևս կանխատեսում են ապրանքահումքային շուկաների աճ տնտեսության խթանման պետական ծրագրերի և ամբողջ աշխարհում թագավարակի դեմ պայքարի զանգվածային պատվաստումների հետևանքով։

Աղբյուրը՝ Bloomberg

Այլ լուրեր