Նոր «կանաչ» տեխնոլոգիան էներգիա է արտադրում «օդից»

20 Մայիս, 2020

Graphic image of a thin film of protein nanowires generating electricity from atmospheric humidity. Credit: UMass Amherst/Yao and Lovley labs

Ամհերսթի Մասսաչուսեթյան համալսարանի գիտնականներ Ջուն Յաոն և Դերեկ Լովլին մշակել են «Air-gen» անվանմամբ սարքավորում կամ  օդաճնշող գեներատոր, որը օգտագործում է բնական սպիտակուցը օդում առկա խոնավությունից էլեկտրաէներգիա արտադրելու համար:

Air-gen-ը էլեկտրոդները միացնում է սպիտակուցային նանոլարերի հետ այնպես, որ էլեկտրական հոսանքը արտադրվում է ջրային գոլորշիով, որը, բնականաբար, գոյություն ունի մթնոլորտում: Հեղինակները հավատացած են, որ նոր տեխնոլոգիան էական ազդեցություն կունենա վերականգնվող էներգիայի, կլիմայի փոփոխության և բժշկության ապագայի համար:

Նոր տեխնոլոգիան էկոլոգիապես մաքուր է, վերականգնվող և ոչ թանկ: Վերջինս կարող է էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ այնպիսի ցածր խոնավություն ունեցող տարածաշրջաններում, ինչպիսին է Սահարա անապատը: Լովլիի խոսքերով այն ունի էական առավելություններ ի համեմատ վերականգնվող էներգիայի մյուս  տեսակների, այդ թվում՝ արևային և հողմային, քանի որ ի տարբերություն վերականգնվող էներգիայի մյուս աղբյուրների՝ Air-gen-ը չի պահանջում լույս կամ քամի և «աշխատում է նույնիսկ փակ տարածություններում»:

Աղբյուրը՝ phys.org

Այլ լուրեր