Լուսանկարը՝ bbc.com
2023թ. Ճապոնիայում կստեղծեն աշխարհում առաջին տիեզերական արբանյակը, որը կառուցված կլինի փայտից։ Ծրագիրը մշակում են Sumitomo Forestry ընկերության մասնագետները Կիոտոյի համալսրանի հետ համատեղ։
Տիեզերագնաց, Կիոտոյի համալսարանի պրոֆեսոր Տակաո Դոին խոստովանում է, որ տիեզերքում աղբի ծավալներն անընդհատ աճում են։ Այս մասին հարկ է ոչ միայն մտածել, այլև միջոցներ ձեռնարկել խնդրին անհապաղ լուծում տալու համար։
Պրոֆեսորն ընդգծել է, որ Երկիր վերադարձող ժամանակակից արհեստական արբանյակներն իրենց ետևից այլումինի չնչին մասնիկներ են թողնում, որոնք երկար տարիներ մնում են մթնոլորտում։ Փայտե արբանյակների պարագայում նման խնդիր չի ծագի։
Փայտե առաջին արբանյակի արձակումը նախատեսված է 2023 թվականին։ Մինչ այդ Sumitomo Forestry ընկերության մասնագետները էքստրեմալ պայմաններում կփորձարկեն փայտանյութի տարբեր տեսակներ։
Աղբյուրը՝ BBC