Գրենլանդիայում գրանցվել է վերջին 1000 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը

04 Դեկտեմբեր, 2023
Լուսանկարը՝ AP Photo/fastcompany.com

Գրենլանդիայում գրանցվել է օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ առնվազն վերջին 1000 տարվա ընթացքում։ Գիտնականները պարզել են, որ 2001-2011 թվականներին ջերմաստիճանը միջինում 1,5 աստիճանով ավելի տաք է եղել, քան 20-րդ դարում։

Հետազոտության համաձայն՝ մարդու գործունեության հետևանքով կլիմայի փոփոխությունը զգալի դեր է խաղացել ջերմաստիճանի կտրուկ աճի հարցում Արկտիկայի կարևորագույն տարածաշրջանում։

«Ներկայում Գրենլանդիան ծովի մակարդակի բարձրացման ամենամեծ «պատասխանատուն» է», - ասել է հետազոտության հեղինակ և Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի սառցադաշտաբան Մարիա Հորհոլդը․ «Գրենլանդիան մինչեւ 2100 թվականը կնպաստի ծովի մակարդակի մինչև 50 սանտիմետր բարձրացմանը, իսկ դա կազդի ափամերձ տարածքներում ապրող միլիոնավոր մարդկանց վրա»:

Աղբյուրը՝ Forbes

Լուսանկարը՝ AP Photo/fastcompany.com

Այլ լուրեր