ԱՄՀ. կլիմայի փոփոխությունը վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը

30 Հուլիս, 2021
Լուսանկարը` imf.org

«Կլիմայի փոփոխությունը լուրջ ռիսկեր է ստեղծում ֆինանսական համակարգի կայունության համար», - ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի դրամավարկային և կապիտալի շուկաների վարչության տնօրեն Թոբիաս Ադրիանը:

«Կլիմայի ճգնաժամը զարգանում է դանդաղ, բայց աղետալի ներուժ ունի», - ասել է Ադրիանը: Նա նշել է, թե ինչպես են Բահամյան կղզիների, Ֆիլիպինների և այլ երկրների տնտեսությունները վերջին տարիներին տուժել փոթորիկներից եւ թայֆուններից:

«Շատ երկրներ կան, որտեղ կլիմայական աղետը ֆինանսական համակարգի համար էլ է աղետալի», - ասել է նա: «Նույնիսկ եթե չեք հավատում, որ սա հիմնական սցենարն է, այնուամենայնիվ, հակառակ զարգացման լուրջ ռիսկ կա: Իսկ ռիսկերի կառավարումը երաշխիք է, որ նույնիսկ վատագույն դեպքում կարող եք գոյատևել»:

Փոթորիկները, ջրհեղեղները, անտառային հրդեհները կարող են արագորեն փոխել կամ բացահայտել նոր տեղեկություններ տնտեսական կանխատեսումների կամ ֆինանսական ակտիվների արժեքի վերաբերյալ, ասվում է Դաշնային պահուստային համակարգի զեկույցում ՝ հավելելով, որ տնտեսական ու ֆինանսական ռիսկերը կարող են ուժեղացնել միմյանց, օրինակ, եթե տարերային աղետների հետևանով գույք ոչնչացումը առաջացնի բանկային կորուստներ, ինչը կհանգեցնի «դասակարգված» վարկերի ծավալի աճին ու ներդրումների նվազմանը:

Աղբյուրը՝ CNN Business

Այլ լուրեր