Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել

25 Հոկտեմբեր, 2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը հոկտեմբերի 23-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 6 տնտեսվարողի, այդ թվում “Էներգո Ինվեստ հոլդինգ” փակ բաժնետիրական ընկերությանը:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 110 տնտեսվարող: 68 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 26 դիմում մերժվել, 19 դիմում ուսումնասիրության փուլում է:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Այլ լուրեր