Արկտիկական սառույցների հալվելը կարող է դառնալ նոր վիրուսների ու հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների առաջացման պատճառ։ Միաժամանակ, կեսոլորտ կարող են ներթափանցել սառը պատերազմի ժամանակների ռադիոակտիվ թափոնները։
Գիտնականները վերլուծել են Արկտիկայի սառույցների սրընթաց հալվելու հետ կապված ռիսկերը և նշել դրանցից ամենավտանգավորները։ Մասնագետներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ն իրականացրել է մոտ 130 միջուկային փորձարկում Նոր Երկիր արշիպելագի շրջանում։ Խորհրդային Միությունը նաև Կարայան եւ Բարենցի ծովերում շահագործումից հանել ու «թաղել» է մոտ 100 ատոմային սուզանավ։
Այժմ, երբ արկտիկական սառույցներն անհետանում են, ռադիոակտիվ նյութերը կարող են հայտնվել օվկիանոսի մակերեսին, ինչն առաջ կբերի տարածքի ընդարձակ վարակում։ Կա նաև մեկ այլ վտանգ՝ կապված սառույցներում «նիրհող» վիրուսների ու մանրէների հետ։
«Հավերժական սառույցների հալվելը Արկտիկայում կարող է հանգեցնել հնագույն վիրուսների և մանրէների ակտիվացման, որոնք կարող են կենսունակ լինել ապասառեցումից հետո։ Միկրոբները կարող են խառնվել հալված սառույցի ջրին և պաթոգենների նոր սերունդ առաջ բերել, որոնց դեմ չեն օգնի գոյություն ունեցող հակաբիոտիկները»,- նշում են հետազոտության հեղինակները։
Աղբյուրը՝ Independent
Լուսանկարը՝ AFP via Getty Images