Գիտնականները պարզել են, որ աշխարհի խոշորագույն լճերի կեսը չորանում է

11 Մարտ, 2024
Պատկերը՝ NASA

Աշխարհի ամենամեծ լճերի կեսից ավելին կորցնում է ջուրը. այս եզրակացությանն են հանգել վերջերս հրապարակված հետազոտության հեղինակները։ Նրանք 1992-ից 2020 թվականներին օգտագործել են աշխարհի 1972 ամենամեծ լճերի արբանյակային պատկերները: 

Պարզվել է, որ աշխարհի լճերի 53 տոկոսում ջրի պաշարները կրճատվել են: Հաջորդիվ գիտնականները փորձել են այս կորուստը կլիմայական մոդելների օգնությամբ բացատրել։ Պարզվել է, որ ջրի մակարդակի նվազման հիմնական պատճառը գլոբալ տաքացումն է և ջրային պաշարների անխնա օգտագործումը։

Ընդ որում՝ լճերի ծավալը նվազում է ինչպես չոր, այնպես էլ խոնավ շրջաններում։ Գիտնականներն առանձին ուշադրություն են դարձրել Արկտիկայի լճերի չորացմանը։

Կատարվել է նաև արհեստական ջրամբարների գնահատում. Երկրի խոշորագույն ջրամբարների գրեթե երկու երրորդը զգալիորեն կորցնում է ջուրը:

Աղբյուրը՝ Reuters

Պատկերը՝ NASA

Այլ լուրեր