Ռուսաստանյան «Ռոսնեֆտ» նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինն ասել է, որ երկարաժամկետ հեռանկարում աշխարհը բախվում է նավթի պակասորդի խնդրին՝ այլընտրանքային էներգետիկայի զարգացման ֆոնին անբավարար ներդրումների պատճառով, մինչդեռ նավթի պահանջարկը շարունակում է աճել:
Ռուսաստանը, որը մեծապես կախված է նավթի ու գազի վաճառքից ստացվող եկամուտներից, խոստացել է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, բայց վերականգնվող էներգիայի աղբյուրների (ինչպիսիք են արևի և քամու էներգիան, ինչպես նաև ջրածինը) զարգացման տեմպերով զիջում է զարգացած երկրներին։
«Ռոսնեֆտը» Սաուդյան «Արամկոյից» հետո աշխարհում երկրորդ խոշորագույն նավթ արտադրողն է: Այն օրական արտադրում է ավելի քան 4 միլիոն բարել նավթ:
Սեչինը նշել է, որ դժվար է կանխատեսել, թե երբ համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի COVID-19 համաճարակից ՝ «մեծ անորոշության» և որոշ երկրներում պատվաստումների դանդաղ տեմպերի պատճառով:
«Նավթի մատակարարման երկարաժամկետ կայունությանը սպառնում է ներդրումների պակասը», - ասել է նա ՝ ավելացնելով, որ ներդրումների բացակայության պատճառներից մեկը բաժնետերերի եկամուտները մեծացնելու` խոշոր էներգետիկ ընկերությունների ձգտումն է բաժնետոմսերի ետգնման և շահույթի ավելացման ճանապարհով։
Նավթի որոշակի պակասորդ կանխատեսվում է արդեն 2021 թվականի երկրորդ կեսին:
Աղբյուրը՝ Reuters