Էժանագին գազը սպանում է ատոմային էներգետիկան, գործն ավարտին կարող է հասցնել «կանաչ էներգիան»

08 Նոյեմբեր, 2019

Photographer: Volker Hartmann/Getty Images

Կողմնակիցները հավաստիացնում են, որ չնայած ատոմակայանները մրցակցում են թերթաքարի ծննդավայր հանդիսացող երկրից (ԱՄՆ) եկող էժանագին գազի հոսքի հետ, վերջիններս դեռևս պահպանում են իրենց առանցքային առավելությունը՝ Էլեկտրաէներգիան արտադրում են 24 ժամյա ռեժիմով՝ առանց ածխաթթու գազ արտանետելու: Միևնույն ժամանակ վերականգնվող էներգիայի աղբյուրները դեռ չեն լուծել պահեստավորման խնդիրը: Սակայն կողմնակիցների պնդմամբ դա միայն ժամանակի հարց է:

2010թ.-ից մինչև 2018թ. մարտկոցների գներն ընկել են 85 տոկոսով, իսկ Կալիֆորնիայում և Արիզոնայում նախատեսված է կառուցել կուտակիչ կայաններ: Միաժամանակ գիտությունը առաջ է քաշում նոր տեխնոլոգիաներ, այդ թվում՝ քիմիական այլընտրանք լիթիում-իոնային համակարգերին, որոնք կարող են ապահովել էլեկտրաէներգիայի մատակարարումը առանց դադարի 100 ժամվա ընթացքում արևով կամ առանց դրա:

100 %-ով արտանետումներից մաքուր ցանց ունենալու ձգտումը խթանվում է նաև ԱՄՆ այն նահանգների թվի աճով, որոնք սահմանել են ավելի խիստ ժամկետային սահմանափակումներ:  Հուլիսին Նյու-Յորքը կարգադրեց, որ մինչև 2030 թվականը նահանգի արտադրվող էլեկտրաէներգիայի 70 %-ը բաժին ընկնի վերականգնվող էներգիայի աղբյուրներին, իսկ մինչև 2040 թվականը՝ 100 %-ը: Յոթ այլ նահանգներ, այդ թվում՝ Կալիֆորնիան, նույնպես ունեն համանման հրահանգներ:

Համաձայն BNEF կանխատեսումների, 2035 թվականին մրցունակ են լինելու այսպես կոչված «պիկային մարտկոցները». մեծ համալիրներ, որոնք կուտակում են էներգիան, երբ վերականգնվող աղբյուրներն աշխատում են պիկային ռեժիմով, և մատակարարում են էներգիա, երբ վերջիններս չեն աշխատում: Այնինչ, միևնույն ժամանակահատվածում միջուկային էներգիան կզիջի իր դիրքերը, քանզի բարձր գինը կստիպի դադարեցնել բազմաթիվ ռեակտորների աշխատանքը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ Էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ռեակտորները նշանակալից դեր են կատարելու էներգետիկայի համակարգում, և գործակալությունը բանակցություններ է վարում այն երկրների հետ, որոնք հետաքրքրված են ավելի կոմպակտ մոդուլային ռեկատորների տեղակայմամբ, որոնք ներկայում մշակվում են ավելի ցածր ծախսերով:

«Եթե որևէ երկիր կամ նահանգ ձգտում է հասնել իր նպատակին ածխածնի արտանետումների ոլորտում, ապա միջուկային էներգիան պետք է դառնա խնդրի լուծման բացարձակ բանաձևը», - հարցազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարի օգնական Ռիտա Բարանվալը:

Այլ լուրեր