Toshiba ընկերության մշակած նոր մարտկոցները կարող են էլեկտրական մեքենաներին օրական մինչև 35 կմ վազք ավելացնել։ Դրանց լիցքավորման համար ցանցին միացնելու անհրաժեշտության չկա։ Դա կարվի արևային վահանակների արդյունավետության բարձրացման շնորհիվ, և, որ ամենակարևորն է, առանց ֆոտոհարթակների արժեքի զգալի բարձրացման։
Նշված նպատակներին ընկերությունը մտադիր է հասնել տանդեմային արևային բջիջների արտադրության շնորհիվ, որոնց վերին թափանցիկ շերտը պատրաստվում է էժան պղնձի օքսիդի (Cu2O) օգտագործմամբ, իսկ ստորինը՝ սովորական սիլիկոնից։
Նման տանդեմային բջջի առաջին հեռանկարային նախատիպը Toshiba-ն ներկայացրել է 2019 թվականին։ Ապագայում ընկերության տեխնոլոգիայի մեջ մտնող ֆոտոտարրը մինչև 40% արդյունավետություն կարող է ցուցաբերել, ընդ որում՝ առանց Մենդելեևի պարբերական աղյուսակի III-V խմբերի թանկարժեք քիմիական տարրերի կիրառման։ Պղնձի օգտագործումը շատ ավելի էժան կլինի։
Ընկերությունը կշարունակի կատարելագործել սիլիկոնի վրա թափանցիկ վերին շերտի կիրառման տեխնոլոգիան, որպեսզի շերտերից յուրաքանչյուրն արդյունավետորեն կլանի իր ալիքի երկարությունը, իսկ վերին շերտը մնա հնարավորինս թափանցիկ:
Մշակողների նպատակն է հասնել թափանցիկ շերտի արդյունավետության 10% մակարդակի՝ պահպանելով 80% թափանցիկությունը։ Այդ դեպքում էլեկտրական փոխադրամիջոցն լիցքեր կստանա կախովի վահանակներից ու ավելի քիչ կախված կլինի մարտկոցների լիցքավորումից։
2019 թվականին ներկայացված Toshiba-ի տանդեմային ֆոտոտարրի արդյունավետությունը 23,8% էր։ Թափանցիկ շերտի արտադրության տեխնոլոգիայի հետագա կատարելագործումը հնարավորություն տվեց բարձրացնել ընդհանուր արդյունավետությունը (սիլիկոնի հետ միասին)՝ հասցնելով այն 27,4%-ի:
Համեմատության համար, մինչ օրս կիրառվող ամենաարդյունավետ մեկ սիլիկոնային արևային մարտկոցի արդյունավետությունը կազմում է 26,7%։
Աղբյուրը՝ Toshiba
Լուսանկարը՝ elektrovesti.net