Գիտնականները ներկայացրել են սնկի հիման վրա պատրաստված յուրատեսակ մայր պլատա

31 Հուլիս, 2023
Պատկերը՝ Andrew Adamatzky

Արևմտյան Անգլիայի համալսարանի ոչ ավանդական հաշվողական լաբորատորիայի աշխատակիցները ներկայացրել են աշխարհի ամենատարօրինակ մայր պլատաներից մեկը, որը որպես հաշվողական համակարգի մաս օգտագործում է սնկային կուլտուրաներ:

Պլատայի վրա օգտագործվում է միցելիում, որը սնկերի վեգետատիվ մարմին է։ Հետազոտությունները ցուց են տվել, որ սնկերը կարող են «շփվել» միմյանց հետ՝ միցելիումի միջոցով էլեկտրական ազդանշաններ փոխանցելով:

Միցելիումը, ինչպես պարզել են գիտնականները, ի վիճակի է ոչ միայն ուղարկել և ստանալ էլեկտրական ազդանշաններ, այլև «հիշել» տվյալները, մոտավորապես ինչպես ուղեղը, որտեղ ձևավորվում են սովորություններ: Միցելիումի այս բոլոր հատկությունները գիտնականներին հանգեցրել են այն մտքին, որ այն կարող է օգտագործվել նաև որպես հաղորդիչ:

Հենց դա էլ արել են գիտնականները՝ պրոֆեսոր Էնդրյու Ադամացկիի ղեկավարությամբ։ Ստացված համակարգը, իհարկե, կատարողականի առումով չի կարող մրցել հզոր պրոցեսորներով հագեցած սովորական համակարգիչների հետ։ Այնուամենայնիվ, սնկային համակարգիչներն ունեն իրենց առավելությունները. մասնավորապես, ինքնագեներացման հատկության շնորհիվ նրանք դրսևորում են անսարքությունների նկատմամբ բարձր հանդուրժողականություն և ավելի լավ վերակարգավորելիություն, քանի որ դրանք կարող են աճել և զարգանալ: Բացի դրանից, սնկային սարքերն սպառում են նվազագույն ծավալով էներգիա։

Գաղափարը հետաքրքիր և խոստումնալից է թվում։ Գուցե ապագայում մենք ոչ թե ChatGPT-ի պես արհեստական բանականությանը կխնդրենք ինչ-որ բան որոնել համացանցում, այլ մայր պլատայի վրա գտնվող սնկերին։

Աղբյուրը՝ Popular Science

Պատկերը՝ Andrew Adamatzky

Այլ լուրեր