Վերջ իրանական թույլտվություններին. նավթի գներն աճում են

25 Ապրիլ, 2019

Sourceirna.ir

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ թույլտվությունների ժամկետը, որոնք թույլ էին տալիս երկրներին գնել իրանական նավթ առանց ԱՄՆ պատժամիջոցների, չի երկարաձգվի: Այս քայլը ցնցել է էներգետիկ շուկան և սպառնում է այնպիսի խոշոր ներկրողներին, ինչիսիք են Չինաստանը և Հնդկաստանը:

Ներկայիս թույլտվությունները, որոնք տրվել են Չինաստանին, Հունաստանին, Հնդկաստանին, Իտալիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Թայվանին և Թուրքիային, ավարտվում են մայիսի 2-ին:

Brent-ը հունիսին աճել է 2,6 տոկոսով՝ հասնելով 74,31 դոլարի՝ վերջին վեց ամիսների ընթացքում գրեթե ամենաբարձր մակարդակին:

Իրանական մատակարարումների կրճատմանն ուղղված Թրամփի ջանքերն անցյալ տարի ցնցեցին նավթի շուկան: Պատժամիջոցների հետ կապված մեկ բարելի արժեքը 85 դոլարից ավել բարձրանալուց հետո 2018թ-ի վերջին երեք ամիսներին նավթի գինը ընկավ մինչև 50 դոլար՝ վարչակազմի կողմից անսպասելի թույլտվություններ տրվելու հետևանքով:

Այլ լուրեր