Լուսանկարը՝ REUTERS/Sergei Karpukhin
2020թ. կորոնավիրուսի համաճարակի և պահանջարկի անկման հետևանքով նավթի ու գազի կոնդենսատի արդյունահանումը Ռուսաստանում 2008-ից ի վեր առաջին անգամ կրճատվել է։ 2020թ. արդյունահանվել է 512,68 մլն. տոննա, ինչը 2011-ից ի վեր նվազագույն ցուցանիշն է։
Այդպիսով, նավթարդյունահանումը Ռուսաստանում գրեթե հասել է իր տասնամյա վաղեմության ցուցանիշին. 2010-ին այն կազմում էր 512,3 մլն. տոննա (2011թվականին՝ 511,43 մլն. տոննա)։
2019թ. Ռուսաստանն առաջին անգամ գերազանցեց նավթարդյունահանման հետխորհրդային ռեկորդը՝ արդյունահանելով 568 մլն. տոննա հում նավթ և կոնդենսատ։
Համավարակն ու ածխաջրածինների շուկայում առաջացած հումքի ավելցուկը ստիպեցին ՕՊԵԿ+ կարտելի անդամ երկրներին՝ Ռուսատանի մասնակցությամբ (որոնց բաժին է ընկնում աշխարհում նավթի արդյունահանման 40%-ը), նվազեցնել նավթի արդյունահանման ծավալները:
Արդյունքում նավթի արդյունահանման միջին օրական ծավալը Ռուսաստանում կազմեց 10,27 մլն. բարել (2019-ին այն կազմում էր 11,25 մլն.)։ Այսպիսով, տարվա ընթացքում նավթի արտահանումը Ռուսաստանից կազմեց 232,5 մլն. տոննա, ինչը 12,7%-ով պակաս է 2019-ի արտահանման ծավալից։
Source: Reuters/Forbes