Մարսի վրա հայտնաբերել են աղետալի հեղեղումներ հետքեր

12 Հունիս, 2023
Լուսանկարը՝ NASA

ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից մի խումբ հետազոտողներ վերլուծել են Perseverance մարսագնացից ստացված լուսանկարները և հայտնաբերել հին գետի դելտայի մնացորդներ։ Ըստ հետազոտողների` ժամանակին գետը թափվել է լճի մեջ, որի հատակն այժմ Եզերո խառնարանն է: Բացի այդ, գիտնականները բացահայտել են աղետալի հեղեղումների վկայություններ նաև լճի գոյության ավելի ուշ շրջանում: 

Մարսի արբանյակների ուսումնասիրությունը ևս ցույց է տվել, որ 3,7 միլիարդ տարի առաջ Եզերո խառնարանը լիճ է եղել: 2021 թվականի փետրվարին Մարսի վրա վայրէջք կատարած Perseverance մարսագնացի երկու տեսախցիկներից ստացված լուսանկարների վերլուծությունը ապացուցում է, որ հեղեղումների հետևանքով ձևավորվել է հովհարանման կուտակում, ինչպես երկրային հատվածներում:

Հետազոտողները ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի մասնագետների գլխավորությամբ միավորել են Կոդիակի լուսանկարները՝ այդ կուտակման մասերը, որոնք մասամբ քայքայվել էին էրոզիայի պատճառով, և կարողացել են հստակ առանձնացնել հատակի կուտակումների շերտերը: Չափելով դրանց հաստությունն ու թեքությունը՝ նրանք եզրահանգել են, որ կուտակումները գոյացել են լճի մեջ հոսող ջրի, ոչ թե այլ երկրաբանական գործընթացների միջոցով:

Աղբյուրը՝ Science 

Լուսանկարը՝ NASA




Այլ լուրեր