2 ԳՎտ հզորությամբ Աբու-Դաբիի արևային նախագիծը կնքել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր ռեկորդային ցածր սակագնով

04 Օգոստոս, 2020

Noor Abu Dhabi, largest single solar plant in the world

The Emirates Water and Electricity Company (EWEC) ԱՄԷ-ում գտնվող 2 ԳՎտ հզորությամբ Al Dhafra արևային էլեկտրակայանի համար ստորագրել է էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր (PPA) ռեկորդային ցածր սակագնով՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց 0,0497 ԱՄԷ դիրհամ (0,0135 ԱՄՆ դոլար/0,0116 եվրո):

Նախագիծը շահել է կոնսորցիումը, որի կազմի մեջ են մտնում դիվերսիֆիկացված կոմունալ և էներգետիկ խումբ հանդիսացող Abu Dhabi National Energy Company (TAQA) ընկերությունը,  վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացմամբ զբաղվող Masdar-ը՝ ընդհանուր 60% բաժնեմասով, ինչպես նաև ֆրանսիական EDF SA (EPA: EDF) և չինական Jinko Power Technology Co Ltd., որոնք տիրապետում են մնացած 40%-ը հավասար բաժիններով: Բաժնետերերի համաձայնագիրը ստորագրվել է 30 տարի գործողության ժամկետով կնքված  PPA հետ միաժամանակ:

Ֆոտոէլեկտրական էլեկտրակայանը կառուցվելու է Աբու-Դաբի քաղաքից մոտ 35կմ հեռավորության վրա: Վերջինս կլինի նման մասշտաբի առաջին արևային կայանը, որտեղ կներդրվի նաև երկֆազային մոդուլների տեխնոլոգիան:

Նախագծի գործընկերները նախատեսում են ֆինանսապես ամփոփել նախագիծը 2020թ. երրորդ եռամսյակում, սկսել շինարարությունը այս տարվա վերջ և ստանալ էլեկտրաէներգիայի առաջին արտադրությունը 2022 թվականի առաջին կեսին:

Երբ կավարտվի և վերջնականապես շահագործման կհանձնվի կայանը, նույն տարվա ընթացքում վերջինս կավելացնի Աբու-Դաբիի արևային էներգիայի հզորությունը մինչև մոտ 3,2 ԳՎտ: Սարքավորումը կլինի ավելի մեծ, քան աշխարհի ամենախոշոր արևային ֆոտոէլեկտրական սարքավորումն է՝ միասնական նախագիծ հանդիսացող Noor Abu Dhabi 1,2ԳՎտ հզորությամբ:

Աղբյուրը՝ https://renewablesnow.com

Այլ լուրեր